Հարավային Կորեայի նախագահը Պուտինին բամբուկից կարթ է նվիրել

16:29 • 07.09.17

Ռուսաստանի և Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մուն Չժե Ինը նվերներով են փոխանակվել Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքներով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմին:


Պուտինը կորեական ավանդույթների համաձայն պատրաստված բամբուկից կարթ է նվեր ստացել, ինչպես նաև գիշերային Սանկտ Պետերբուրգի պատկերով նկար: Ռուսաստանի առաջնորդն, իր հերթին, Մուն Չժե Ինին է նվիրել XIX դարի Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանի թուր:


Սեպտեմբերի 6-ին ֆորումի շրջանակում կայացել են երկու երկրների առաջնորդների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: