Հայտնի է դարձել iPhone 8-ի կարևորագույն առանձնահատկությունը, որի համար պատասխանատու է Samsung-ը
Apple-ի նորագույն սմարթֆոնի ամենակարևոր առանձնահատկությունը էկրանն է, որն, ըստ կանխատեսումների, ներկայանալու է iPhone-ի համար նորագույն OLED տեխնոլոգիայով:
Այս մասին գրում է Business Insider-ը՝ հայտնելով, որ միակ ընկերությունը, որը կարող է մեծ քնաակությամբ նման էկրաններ պատրաստել՝ Apple-ի չափանիշներին համապատասխան, սմարթֆոնների շուկայում ամերիկյան ընկերության գլխավոր մրցակից Samsung-ն է:
Հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոյի խոսքով՝ OLED iPhone էկրանների մատակարարումն ամբողջությամբ վերահսկվում է Samsung-ի և ոչ թե Apple-ի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել iPhone-ի սպասվելիք ամենահզոր մոդելի մոտավոր արժեքը, որը կարող է հասնել 1200 դոլարի:
Ամերիկյան տեխնոլոգիական հսկան իր նորագույն արտադրանքները ներկայացնելու սեպտեմբերի 12-ին իր նորակառույց մասնաշենքում:










