Կարիբյան ծովի կղզիներից մեկում լրագրողն ուղիղ եթերում պայքարել է փոթորկի դեմ (տեսանյութ)

14:26 • 07.09.17

Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա և Բարբուդա պետությունում լրագրողն ուղիղ եթերում պայքարել է «Իրմա» փոթորկի դեմ և հազիվ դիմակայել ուժեղ քամուն: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Lenta.ru-ն գրում է, որ ABS հեռուստաալիքի թղթակից Սթիվ Ֆրիլենդ կրտսերը հեռուստադիտողներին պատմել է անվտանգ վայրում պատսպարվելու անհրաժեշտության մասին և ցույց տվել՝ որքան ուժեղ կարող է լինել քամին փոթորկի ժամանակ:

Մի պահ նա փորձել է քայլել տեսախցիկի առջև, սակայն մի կերպ է իրեն պահել ոտքի վրա: Չնայած դժվարություններին՝ լրագրողը շարունակել է վարել ռեպորտաժը և շարժվել կադրում:

Հայտնի է, որ մոտ ժամանակներս «Իրման» կհասնի ԱՄՆ-ի արևելյան ափ, Հաիթի և Կուբա: