Jaguar ընկերության բոլոր նոր մոդելները 2020-ից ի վեր կվերածվեն հիբրիդային և էլեկտրական մեքենաների
Բոլոր մոդելի ավտոմեքենաները, որոնք 2020 թվականից կթողարկի Jaguar Land Rover ընկերությունը, կլինեն բացառապես էլեկտրական կամ հիբրիդային շարժիչով մեքենաներ:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, ավտոարտադրողի առաջին էլեկտրական մոդելը կլինի Jaguar I-Pace-ը, որը վաճառքում կհայտնվի 2018-ին:
Ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Սփեթի խոսքով՝ էլեկտրական և հիբրիդային շարժիչով մեքենաների արտադրությանն անցնելու որոշումը գնորդներին առավել մեծ ընտրության հնարավորություն կտա:
Jaguar Land Rover խոշոր բրիտանական ավտոարտադրողը պատկանում է Tata Group հնդկական ընկերությանը:
Այս տարվա հուլիսին շվեդական Volvo կոնցեռնը ևս հայտարարել էր, որ 2019 թվականից իր բոլոր մեքենաները կհամալրվեն էլեկտրաշարժիչներով:










