Թույլ էլեկտրահարումը կարող է բարելավել հիշողությունը. գիտնականներ
Ոչ մեծ ծավալի էլեկտրահարումն ակտիվացնում է ուղեղի աշխատանքն ու բարձրացնում ակտիվությունը:
Ինչպես գրում է Life.ru-ն, նման եզրակացության են եկել Ջորջիայի Բժշկական քոլեջի նյարդաբանության բաժնի մասնագետները երկարատև հետազոտություններից հետո: Նրանք բացահայտել են, որ կարճատև էլեկտրական խթանումը նպաստում է հիշողության բարելավմանը, ինչը ժամանակի հետ կորցնում է Ալցհեյմների հիվանդություն ունեցող մարդու ուղեղը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ էլեկտրոդների կետային տեղակայումը և ոչ մեծ թվով էլեկտրական ազդակները նպաստում են գլխուղեղի բազալային միջուկների ակտիվությանը:
Գիտնականների կարծիքով թեթև էլեկտրական խթանումը կարող է օգտակար լինել ոչ միայն նյարդային հիվանդությունների դեպքում, այլև լուրջ վնասվածքներից հետո վերականգնման ժամանակ:
Էքստրեմալ բուժման մեթոդն իրենից ներկայացնում է վայրկյանում 60 միկրոազդակների ընդունումը 20 վայրկյանի ընթացքում, որին հետևում է 40 վայրկյանանոց ընդմիջումը:










