ՀՀ ՀՕՊ զորքերի С-300-ներով բալիստիկ հրթիռ է խոցվել ՌԴ-ում անցկացվող զորավարժության շրջանակներում
Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի С-300 ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն:
Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։
«Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց, խոցելով հենց առաջին հրթիռներով»,-գրել է նա։










