Գիտնականները հայտնաբերել են երկիրը, որտեղ հայտնվել է առաջին գինին

01:18 • 07.09.17

 

Աշխարհի ամենահին գինին, որն ըստ գիտնականների, ստեղծվել է Մ.թ.ա. 4-րդ հազարամյակում 3000 տարով ավելի վաղ, քան դրանից առաջ էր ենթադրվում, ունի իտալական արմատներ:


Դրա ապացույցները հայտնաբերել են մի խումբ հետազոտողներ Սիցիլիա կղզու արևմտյան ափերին: Գիտնականները սկզբում գլխի չեն ընկել, որ գտել են երբևէ եղած ամենահին գինու հետքերը:


Դրանք հայտնաբերվել են Ագրիջենտո քաղաքից ոչ հեռու գտնվող քարանձավում լքված կավե հնագույն սափորների մեջ, իսկ վերլուծությունն արվել է մի շարք նորագույն մեթոդներով, այդ թվում՝ միջուկային մագնիսային ռեզոնանսի օգնությամբ:

 

Գիտնականները հայտնաբերել են երկիրը, որտեղ հայտնվել է առաջին գինին