Բրիտանացի դիզայները ստեղծել է երեխայի հետ մեծացող հագուստ (լուսանկարներ)
Բրիտանացի դիզայներ Ռայան Յասինը ստեղծել է մանկական հագուստի նոր տեսակ, որը կարող է մեծանալ երեխայի աճմանը զուգընթաց:
Ինչպես նշում է The Guardian-ը, նրա օգտագործած նորարարական գործվածքը ձգվում է և՛ լայնությամբ, և երկարությամբ՝ համապատասխանելով երեխայի մարմնի չափերին:
Գործվածքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ջրակայուն է, չափազանց դիմացկուն է, նախատեսված է լվացքի մեքենայով լվացման համար, ենթակա է կրկնակի վերամշակման:
Նոր գործվածքից հագուստը նախատեսված է 3 ամսականից մինչև 3 տարեկանը կրելու համար:
Դիզայների խոսքով՝ իր հայտնագործությունը հնարավորություն կտա ծնողներին զգալի գումար տնտեսել մանկական հագուստի վրա:

















