Facebook-ը Tinder-ի նմանությամբ ծառայություն կգործարկի

14:33 • 08.09.17

Facebook սոցիալական ցանցը գործառույթ է փորձարկում, որն առաջարկում է օգտատերերին հանդիպել իրական կյանքում: Այդ նոր գործառույթը նկատել է Motherboard-ի լրագրողը:


Նոր գործառույթն աշխատում է հետևյալ կերպ՝ սոցցանցն առաջարկում է առանձնացնել ընկերների ցանկից նրանց, ում հետ ցանկալի կլիներ հանդիպել: Օգտատերը տեղեկանում է, որ իրեն ընտրել են ընկերների ցանկից միայն այն դեպքում, երբ ընտրությունը փոխադարձ լինի:


Փոխադարձ համաձայնությամբ զրույցը հիշեցնում է առցանց ծանոթությունների Tinder ծառայության հիմնական գործառույթը: Facebook-ը նորարարությունը «հանդիպելու նոր միջոց» է անվանում:


Գործառույթը փորձարկման փուլում է և հասանելի է դեռ սահմանափակ թվով օգտատերերի համար:

 

Facebook-ը Tinder-ի նմանությամբ ծառայություն կգործարկի