Ֆրանսիան եկող տարի 1․6 մլրդ եվրոյով կբարձրացնի պաշտպանական ծախսերը
Ֆրանսիան հաջորդ տարի 1․6 մլրդ եվրոյով պատրաստվում է բարձրացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, ինչպես փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:
Ֆիլիպի խոսքով՝ դա կլինի ամենամեծ բարձրացումը վերջին 6 տարիներին։ «Համարժեք միջոցառումներ են ձեռնարկվելու 2019 ու 2020 թթ․, քանի որ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, վտանգավոր է»,- հայտնել է վարչապետը:
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին օրերս հայտնել էր, որ Եվրոպական միությունը կարիք ունի լուրջ բարեփոխումների՝ այդ թվում պաշտպանական ոլորտում:










