Մոնղոլիայում պաշտոնանկ են արել վարչապետին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին

03:12 • 08.09.17

Մոնղոլիայի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել վարչապետի ու նրա կառավարության հրաժարականին՝ ենթադրաբար ոչ կոմպետենտ լինելու և պետական պայմանագրերի հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Պատգամավորների մեծ մասը՝ իշխող «Ժողովրդական կուսակցությունից» աջակցել է ընդդիմությանը՝ վարչապետ Ժարգալտուլգի Էրդենեբատից և նրա վարչակազմից պահանջելով հրաժարվել 328 մլն դոլարի պայմանագրերից։

Սպասվում է, որ Մոնղոլիայի խորհրդարանը նոր վարչապետ կնշանակի մոտակա մեկ ամսվա ընթացքում։