6 տեղանոց սրահ և հիբրիդային ուժային համակարգ. նոր BMW X7-ի մանրամասները (լուսանկարներ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սեփական արտադրության ամենամեծ ամենագնացի նախնական օրինակը, որը ստացել է Concept X7 iPerformance անվանումը:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան ունի 6 տեղանոց սրահ, ինչպես նաև հիբրիդային ուժային համակարգ:
Ներկայում կոնցեպտը բացառապես ցուցադրական նմուշ է, դրա պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի շրջանակում:
Մեքենան համալրված է 23 դյույմանոց անիվներով, լազերային լուսարձակներով, սենսորային էկրաններով առանձին մուլտիմեդիական համակարգով:
Ինչ վերաբերում է նստատեղերին, ապա դրանցից յուրաքանչյուրը կարելի է կարգավորել անհատապես:
Ըստ նախնական տվյալների՝ BMW X7-ը կկառուցվի X5-ի հիմքով:
Մեքենայի սերիական մոդելը կներկայացվի 2018թ.:

















