Ուկրաինան չի դադարի նվազեցնել ռուսական սոցիալական ցանցերի ազդեցությունը. Պորոշենկո

03:50 • 08.09.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակիչի դադարի հստակ քայլեր ձեռնարկել ռուսական սոցցանցերի ժողովրդականության նվազեցմանն ուղղված, փոխանցում է INTERFAX լրատվամիջոցը:

«Ռուսական սոցցանցերը եղել և մնում են Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմում ռուսական հատուկ ծառայությունների հատուկ գործողությունների գործիք։ Մենք կշարունակենք ուշադիր հսկել և կրճատել դրանց ներկայությունը»,- զգուշացրել է Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մայիսին ռուսական որոնողական համակարգերի և սոցցանցերի արգելափակումն արդեն իր արդյունքներն է ի հայտ բերել։