Թրամփը մտադիր է միջնորդ դառնալ Քաթարի ու նրա արաբական հարևանների միջև

02:41 • 08.09.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է միջնորդ դառնալ Քաթարի ու նրա արաբական հարևանների միջև ճգնաժամը կարգավորելուհարթելու հարցում։

«Ես ինքս գնահատում ու հարգում եմ միջնորդությունը, այդ իսկ պատճառով պատրաստ եմ միջնորդ դառնալ»,- ասել է Թրամփը լրագրողներին Քուվեյթի էմիրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: 

Թրամփը հայտնել է, որ նախօրեին զրուցել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, նրան անվանելով իր ընկերը։

«Իմ կարծիքով մենք բավականին արագ կպայմանավորվենք։ Ըստ ինձ՝ դա շատ հեշտ կլինի լուծել,- ասել է Թրամփը, - Քուվեյթն իրոք առաջատար է խնդրի լուծման հարցում ու մենք շատ ենք գնահատում դա։ »,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: