Caviar-ը ներկայացրել է ջրաքիսի մորթով պատված iPhone (լուսանկարներ)

12:57 • 09.09.17

Սմարթֆոնների ու բջջային հեռախոսների լյուքսային հարդարմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է iPhone սմարթֆոնի ինքնատիպ տարբերակը՝ պատված ջրաքիսի թանկարժեք մորթով:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նմուշը ստեղծվել է «Ռուսաստանի հարստությունները» հավաքածուի շրջանակում: Դրանում ներառված հեռախոսները մասամբ պատրաստված կամ զարդարված են առավելապես Ռուսաստանին բնորոշ թանկարժեք ու հազվագյուտ նյութերից:

Դրանց թվին է դասվում նաև սև ջրաքիսի (норка) մորթին, որի վրա ամրացված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը:

Հեռախոսի գնի մասին տեղեկություն չկա: