Mercedes-AMG-ն և Porsche-ն արագության մրցույթի են մասնակցել (տեսանյութ)

21:53 • 09.09.17

Բրիտանացի լրագրողներն արագության մրցույթ են կազմակերպել Mercedes-AMG E 63 S և Porsche Panamera Turbo մոդելների միջև:

Ինչպես գրում է Motor.ru-ն, փորձագետները հաշվարկել են ավտոմեքենաների դինամիկ հատկությունները և գրանցել են մեկ քառորդ մղոնը՝ 402 մետր տարածությունն անցնելու ժամանակը: Եզրագծի մոտ երկու մեքենայի տարբերությունը կազմել է 0.3 վայրկյան:

Միևնույն ժամանակ նշվում է, որ 100 կմ/ժամ արագությունը Mercedes-AMG-ն և Porsche-ն զարգացնում են 3.4 վայրկյանում:

Mercedes-AMG E 63 S մոդելը զինված է V8 տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում է 612 ձիաուժ: Porsche Panamera-ն նույնպես համալրված է 8 մխոցային բենզինային շարժիչով, որի ձիաուժը կազմում է 550 ձիաուժ:

 

 

 

 

Mercedes-AMG-ն և Porsche-ն արագության մրցույթի են մասնակցել (տեսանյութ)