Լոռու մարզում 36–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

10:53 • 10.09.17

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 36-ամյա Արմեն Սելյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼV 685 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Սելյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Միխայլովկա գյուղի բնակիչ, 21-ամյա Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը նախ մահացածի դին են ավտոմեքենայից հեռացրել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև հոսանքազրկել է ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել Ոստիկանության Տաշիրի բաժին:

 

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: