Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Suzuki-ն բախվել է կայանված КамАЗ-ի հետնամասին. կա վիրավոր. Shamshyan.com

10:20 • 10.09.17

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki մակնիշի 34 QZ 052 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհաշինարարական աշխտանքեր իրականացնող, կայանված վիճակում գտնվող КамАЗ մակնիշի 34 GS 555 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Աշոտ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքությունը: