Բրիտանացի ամուսինները 61 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են 24 ժամվա տարբերությամբ

18:43 • 10.09.17

Մեծ Բրիտանիայի Դարլինգթոն քաղաքում բնակվող ամուսիններ Դորիս և Ուիլֆ Քելիները 61 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են 24 ժամվա տարբերությամբ: 

Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, 84-ամյա կնոջն ու 83-ամյա ամուսնուն տեղավորել էին հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում: Նկատելով դա՝ բուժհաստատության աշխատակիցները նրանց նույն հիվանդասենյակ են տեղափոխել՝ հնարավորություն տալով տարեց ամուսիններին կյանքի վերջին օրերը միասին անցկացնել: 

Ամուսինները 7 երեխա են լույս աշխարհ բերել, վերջիններս էլ 16 թոռ են պարգևել նրանց: Բրիտանացիները հոսպիտալացվել են օգոստոսի վերջին, որտեղ էլ մահացել՝ կողք-կողքի պառկած և միմյանց ձեռք բռնած: