YouTube-ն արգելափակել է Հս. Կորեայի պետական հեռուստատաընկերությունը

03:28 • 10.09.17

YouTube-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական հեռուստատաընկերության հեռարձակումները՝ հաշվի առնելով Փհենյանի դեմ առավել խիստ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Մասնավորապես դադարեցվել է «Ուրիմինզոկիրի» ալիքի հեռարձակումը, որը պարբերաբար Հս. Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև պետության ղեկավար Կիմ Չեն Ընի մասին տեսանյութեր էր հեռարձակում:


«Տեսագրությունները հեռացվել են YouTube-ի կանոնները խատելու համար»,- այս գրությունն է հայտնվում հեռուստաընկերության տեսահոլովակները դիտելու փորձի ժամանակ: