Ford-ը ներկայացրել է Mustang-ի նորացված տարբերակները (լուսանկարներ)
Ford ընկերությունը ցուցադրել է Mustang կուպեի և կաբրիոլետի նորացված տարբերակները, որոնք նախատեսված են եվրոպական շուկայի համար:
Ինչպես հաղորդոմ է Корреспондент-ը, նորագույն մոդելների պաշտոնական ներկայացումը կկայանա Ֆրանկֆուրտի ավտոսրահում, որը մեկնարկում է սեպտեմբերի14-ին:
Ավտոարտադրողի տվյալներով՝ մեքենան համալրվել է նոր դիմային թափարգելով (բամպեր), ինչպես նաև փոփոխված օդամղիչներով, լուսարձակներով և ռադիատորի վանդակաճաղերով:
Սպորտային մոդելի առաջադեմ տարբերակը համալրվել է նորացված 5 լիտր տարողությամբ V8 ատմոսֆերային շարժիչով, որի հզորությունը կազմում է 418-450 ձիաուժ:
Միևնույն ժամանակ ավտոմեքենայի բազային տարբերակը զինված է 2.3 լիտր ծավալային, 4 մխոցային շարժիչով:
Շարժիչներն աշխատում են 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ՝ նախկին 6 աստիճան փոխանցման տուփի փոխարեն:














