Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայի ծառայողների միջև. կա բերման ենթարկված

13:39 • 11.09.17

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին Գյումրի քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծառայողներ: Tert.am-ի տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Գյումրիի Հալաբյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել.«Սեպտեմբերի 10-ի երեկոյան Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցում ոստիկանության ծառայողները նկատել են, որ չորս քաղաքացի վիճաբանում են, որոնցից մեկը վնասվածքներ է ստացել»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ վնասվածք ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակցիները ռուսական ռազմաբազայի ծառայողներ են: Վ. Կրասովսկին, Վ. Յուդինը, Ն. Գիզատուալևը և Յ. Նիկոլաևը ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատարներ։