Այսօր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցն է. հրապարակվել են արխիվային կադրեր (լուսանկարներ)

11:03 • 11.09.17

Տասնվեց տարի առաջ այս օրը՝ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենալայնամասշտաբ ու ողբերգական ահաբեկչությունը: Նյու Յորքի ժամանակով 8.46-ին ահաբեկիչների կողմից գրավված երկու ինքնաթիռներից մեկը մխրճվել է Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերից մեկի մեջ:

Հայտնի է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 2983 մարդ, որոնց անուններն ամեն տարվա սեպտեմբերի 11-ին մետրոնոմի հարվածների ներքո մեկ առ մեկ ընթերցվում են ողբերգությունից հետո Մանհեթենում կառուցված հուշահամալիրում:

2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մի շարք ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Միացյալ Նահանգներում։ Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել են չորս ինքնաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել են Մանհեթեն, որտեղ բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Առևանգված օդանավերից երրորդն ուղարկվել է Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։

Ահաբեկչության տարելիցի կապակցությամբ Big Picture կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է ԱՄՆ ազգային արխիվից գաղտնազերծված լուսանկարները, որոնք արվել են ահաբեկչությունից հետո Սպիտակ տանը կայացած արտահերթ խորհրդակցության ժամանակ:

 

Փոխնախագահ Դիք Չեյնին հետևում է լուրերի թողարկմանը

 

 

Չեյնին՝ թիմակիցների հետ

 

 

Կնոջ հետ

 

 

Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ

 

 

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսն ու պետքարտուղար Քոլին Փաուելը

 

 

Խորհրդակցության ժամանակ

 

Картинки по запросу 1/11 terror attack

Картинки по запросу 1/11 terror attack