Ֆրանկֆուրտի օդանավակայանում գազով հարձակում է տեղի ունեցել, կան տուժածներ
Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում մի քանի մարդ է տուժել արցունքաբեր գազով հարձակման հետևանքով, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տուժածների մոտ շնչառական ու տեսողական խնդիրներ են առաջացել:
Հայտնի է, որ միջադեպը, որի հանգամանքների մասին դեռևս տեղեկություն չկա, տեղի է ունեցել ուղևորների գրանցման հատվածում՝ առաջին տերմինալում:
Նշվում է, որ անհայտ անձը գազ է ցանել ուղևորների վրա, ինչից տուժել է 6 մարդ: Ոստիկանությունը հայտարարել է, որ օդանավակայանի տարածքն այժմ մաքուր է:










