«Իրմա» փոթորկի հետևանքով Մայամիի կենտրոնական փողոցները ջրի տակ են հայտնվել (տեսանյութեր, լուսանկարներ)
Օգտատերերը համացանցում են տեղադրել տեսանյութեր, որոնցում երևում է՝ ինչպես են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի կենտրոնական փողոցները հայտնվել ջրի տակ, հայտնում է dailycaller.com–ը:
«Իրմա» փոթորկի պատճառով քաղաքի կենտրոնն ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ:
Քամու ուժգնությունը հասել է ժամում 175 կիլոմետրի: Քաղաքի որոշ հատվածներում ջուրը հասել է 60 սանտիմետրի:
Ուժեղ քամու և անձրևի հետևանքով մոտ 4 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Չնայած նահանգից հեռանալու խորհրդին՝ շատ բնակիչներ մնացել են տանը:
Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է Բրիքել պողոտան, որը հայտնի է որպես Հարավային Ֆլորիդայի Ուոլ սթրիթ, վերածվել գետի:
Ցնցող տեսանյութերից մեկն էլ ցույց է տալիս ջրով շրջապատված Մայամիի խանութներից մեկը:
Նշենք, որ «Իրմա» փոթորիկը վերջին պահին փոխել է իր ուղղությունը: Օրեր շարունակ օդերևութաբանները նախազգուշացրել են, որ փոթորիկն ուղղվում է դեպի Մայամի, բայց հետո փոթորիկը կտրուկ շեղվել է դեպի արևմուտք՝ Մայամիի փոխարեն ուղղվելով Տամպա-Սենթ Փիթերսբերգ: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Մայամին չի հայտնվել փոթորկի գլխավոր հարվածի տակ՝ այն իր ավերածություններն է գործել այնտեղ:
ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան փոթորկի ուժգնությունը նվազել է՝ հասնելով 1-ին մակարդակի: Փոթորիկը շարունակում է կորցնել ուժը և շարժվում է Տամպա քաղաքից հյուսիս:
#irma #hurricane #HurrcaneIrma #IrmaHurricane2017 #miami down town under water pic.twitter.com/nfDHZoleUG
— Free Mind (@freemindcouk) September 10, 2017
Significant storm surge in downtown #Miami due to #HurricaneIrma pic.twitter.com/CqGct4UHYV
— Strategic Sentinel (@StratSentinel) September 10, 2017
Downtown Miami waist deep in water, check it out here #irma #HurrcaneIrma #hurricaneirma2017 #Irma2017 #IrmaHurricane2017 pic.twitter.com/l0vJSHQ9V8
— CrewRes (@CrewRes1) September 10, 2017
Ferocious winds swirl violently among buildings in mostly-evacuated Miami as Hurricane #Irma charges through Florida https://t.co/5Kz3EN1ESV pic.twitter.com/IEX8QVd2LR
— ABC News (@ABC) September 10, 2017
Never seen the C-9 canal in North Miami Beach this high. Storm surge + high tide pushing inland. #Irma @nbc6 pic.twitter.com/THaJDe5ygC
— Ari Odzer (@ariodzernbc6) September 10, 2017
This is Brickell in downtown Miami. Totally underwater. #HurrcaneIrma @wsvn w pic.twitter.com/Fc0GsBP1T5
— Brian Entin (@BrianEntin) September 10, 2017
The winds are finally starting to die down in Brickell, but the water has not started to recede yet... pic.twitter.com/7lalQk5P22
— Nathan Crooks (@nmcrooks) September 10, 2017
Breaking News: Streets have flooded in Miami's Edgewater neighborhood. @NBC6 #HurricaneIrma pic.twitter.com/uYsT0yEPzl
— Michael Spears NBC6 (@MikeSpearsNBC6) September 10, 2017
Brickell Avenue, Miami's banking district south of downtown: 'A river runs through it.' @huahe pic.twitter.com/def125WnFT
— Univision News (@UnivisionNews) September 10, 2017
MEDIA: The inlet of the Miami River as Hurricane Irma makes landfall
— The Spectator Index (@spectatorindex) September 10, 2017
(Via Rogelio Mora-Tagle) pic.twitter.com/alW3k9mGq3














