Փարաքարում 35-ամյա տղամարդու են դանակահարել. կասկածյալը ձերբակալվել է. shamshyan.com

10:50 • 11.09.17

«Աստղիկ» բժշկական կենտրոնից երեկ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ժամը 02։00-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչ՝ 35-ամյա մի տղամարդ, ով որովայնի, կրծքավանդակի ձախ կեսի մասում ունեցել է ծակած-կտրած վերք և իր վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Արզումանյանի միջև, որի ժամանակ Ա. Արզումանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին։ Կասկածյալը ձերբակալվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։