Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Լեհաստանում, Սիրիայում, Հայաստանում և Հունաստանում դեսպաններին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Լեհաստանում, Սիրիայում, Հայաստանում և Հունաստանում դեսպաններին: Այդ մասին ասված է պետության նախագահի հրամանագրում, որը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեսպանները պարգևատրվել են շքանշանով «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրագործման մեջ մեծ ներդրման համար»:
Շքանշանի են արժանացել Լեհաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Անդրեևը, Սիրիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կինշչակը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հունաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Մասլովը:










