Լեհ պատգամավորը պահանջում է Թբիլիսիից հետաքննել վրացական հատուկ ծառայությունների կողմից իր նկատմամբ հնարավոր լրտեսումը

14:14 • 11.09.17

Լեհ պատգամավորը, ում հանդիպումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ Վարշավայի ռեստորաններից մեկում ենթադրաբար եղել է վրացական հատուկ ծառայությունների լրտեսման օբյեկտ, պահանջում է, որ այդ գործը հետաքննի Թբիլիսին, գրում է Грузия Online-ը:


Համացանցում հայտնված ձայնագրությունում ենթադրաբար Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին մանրամասն պատմում է՝ որտեղ, ում հետ և ինչ նպատակով է Միխեիլ Սաակաշվիլին հանդիպումներ ունենում Լեհաստանում:


Լեհ պատգամավոր Մարիա Գոշևսկան պահանջել է Վրաստանի դատախազությունից պարզել ճշմարտությունը:


«Ռուսթավի-2»-ի բացառիկ հարցազրույցում Մարիա Գոշևսկան հաստատել է, որ պահանջում է, որ սկանդալային ձայնագրությունների գործով հետաքննություն սկսվի: