Ագուտինի և Վարումի համերգը Եկատերինբուրգում ընդհատվել է ականապատման մասին տեղեկության պատճառով

22:21 • 29.09.17

 

ՌԴ էստրադային կատարողներ Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վարումի՝ Եկատերինբուրգում անցկացվող համերգի հանդիսատեսին տարհանել են ականապատման մասին տեղեկության պատճառով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է երգիչների համերգների կազմակերպման տնօրեն Տատյանա Լարինան:

«Հաստատում ենք ականապատման մասին տեղեկությունը: Արտիստներին և հանդիսատեսին տարհանել են: Երգիչները նստած են մեքենայում և սպասում են «Կոսմոս» համալիր վերադառնալու թույլտվությանը: Նրանք հասցրել են 1 ժամ 20 րոպե ելույթ ունենալ նախատեսված ծրագրից», - ասել է նրանց ներկայացուցիչը:

 Հաղորդվում է, որ համերգասրահի ականապատման մասին մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանությունում: