Ղրիմում Եվրոպայից ներմուծման համար արգելված մթերք են հայտնաբերել ու այրել (տեսանյութ)

16:53 • 29.09.17

Ղրիմում ռուսական իշխանությունները հայտնաբերել են Եվրոպայից ներմուծման համար արգելված մթերքներ, հայտնում է korrespondent.net-ը:


«Սիմֆերոպոլի շուկայում առգրավվել է Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լիտվայից և Ուկրաինայից 20 կիլոգրամ պանիր, ինչպես նաև 900 գրամ ուկրաինական երշիկ»,- ասված է հաղորդագրությունում:


Բոլոր մթերքներն այրվել են մթերային էմբարգոյի գործողության տակ արդեն երեք տարի լինելու պատճառով:


Հաղորդվում է, որ Ղրիմի անեքսիայից ի վեր ոչնչացվել է ավելի քան 7,5 տոննա «պատժամիջոցային» մթերք: