Քրդերի անկախության հանրաքվեից հետո Բաղդադը սպառնում է զորք ուղարկել Քիրքուք

20:10 • 29.09.17

Քիրքուք քաղաքը վերջին առաջնագիծն է Իրաքում, որտեղ պայքար է մղվում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ:

Ինչպես ներկայացնում է The Jerusalem Post-ը, ներկայում պայքարը շարունակվում է Հավիջա քաղաքում, որտեղ քրդական Փեշմերգա զորամիավորման անդամները պայքարում են արևելյան շրջանում, իսկ իրաքյան զորքերը պահում են արևմտյան թաղամասերը:  

Այսօր, քրդերի անցկացրած անկախության հանրաքվեից հետո Բաղդադը սպառնում է զորք ուղարկել Քիրքուք:

Քիրքուքի շրջանը տասնամյակներ շարունակ վիճահարույց տարածք է եղել քրդերի և Բաղդադի միջև: 

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեն անցկացվել է երկուշաբթի և մասնակիցների 92 տոկոսից ավելին կողմ է քվեարկել: Քվեարկությանը մասնակցել է նար Քիրքուքի բնակչության 8 տոկոսը: Հանրաքվեից մեկ օր անց Իրաքի խորհրդարանը նույնպես կոչ է արել վարչապետ Հեյդար ալ-Աբադիին զորք ուղարկել Քիրքուք: