Մումբայի երկաթուղային կայարանում հրմշտոց է սկսվել. 22 մարդ զոհվել է (լուսանկարներ)

18:31 • 29.09.17

Հնդկաստանի Մումբայ քաղաքի Էլֆինսթոուն-ռոուդ երկաթուղային կայարանում հրմշտոց է տեղի ունեցել, ինչի հետևանքով 22 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքի վայրում բժիշկներ և փրկարարներ են աշխատում: Հրմշտոցն սկսվել է կախովի կամրջի վրա, որով ուղևորները դուրս են գալիս երկաթուղային հարթակից: Ուժեղ անձրև է տեղացել և կամրջի տանիքի ներքո բազմաթիվ մարդիկ են կուտակվել՝ անձրևից պատսպարվելու համար: Նրանց են միացել ժամանող գնացքների ուղևորները: 

Էլֆինսթոուն-ռոուդ կայարանը տարանցիկ է, այն միացնում է Մումբայի երկու խոշորագույն երկաթուղային ճյուղը:

Անձրևի ավարտից հետո ամբոխն սկսել է արագորեն դուրս գալ տարածքից դեպի փողոց, ինչի հետևանքով էլ հրմշտոց է սկսվել: