Լևոն Արոնյանն ու Արիանա Քաոլին ամուսնացել են. պսակադրության ուշագրավ դրվագները` ֆոտոշարքով

20:56 • 30.09.17

Սաղմոսավանքում այսօր կայացավ տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Քաոլին, հայկական եկեղեցում փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։

Զույգի պսակադրության քավորը ՀՀ Նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն  է։

Tert.am Life-ը ներկա է եղել արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագները։

Զույգը միասին է արդեն 11 տարի։ Նրանց ծանոթությունը կայացել է աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ։ զույգին ծանոթացրել է Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։