Մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը

11:57 • 30.09.17

Այսօր` սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ.  փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։


Կենսագրական տվյալներ

ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ  Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1946 թ.–ի, փետրվարի 11–ին, Լենինականում։

 

1963-1968 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։

 

1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։

 

1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։

 

1991-1995 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։

 

1995-1997 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։

 

1997-1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

 

1999-2003 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

 

2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

 

2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

 

ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։

 

2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական։

 

Կոչումներ և շքանշաններ

 

Գեներալ-գնդապետ (17 դեկտեմբերի 2009 թ.)։

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան։

 

ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։

 

ՀՀ վարչապետի հուշանվեր (2013)։

 

Գորիկ Հակոբյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։