«Տաքսի» ֆիլմի աստղը Ղրիմ այցելելուց հետո հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի ցանկում

20:04 • 30.09.17

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ, ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կենտրոնի տվյալների բազայում, ինչի համար պատճառ է հանդիսացել նրա այցելությունը Ղրիմ:

«Ուկրաինայի պետական սահմանի գիտակցաբար խախտում՝ Ռուսաստանի օկուպացրած Ղրիմ ներխուժելու մտադրությամբ»,  Корреспондент-ի փոխանցմամբ՝ որպես մեկնաբանություն նշվում  «Միրոտվորեցի» կայքում:

Կայքը հիշեցնում է, որ Նասերին «բազմիցս դատապարտվել է ծեծկռտուքների մասնակցելու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար»:

Այս գիշեր դերասանը ժամանել է Սիմֆերոպոլի, որտեղ  նրան դիմավորել են լրագրողները, երկրպագուներն ու տաքսիստները: Դերասանը կմասնակցի Յալթայում անցկացվելիք Խաղաղության համաժողովին:

Նշենք, որ «Միրոտվորեցի» կայքում պարբերաբար հայտնվում են ռուս և այլազգի գործիչներ, որոնք Ղրիմ են այցելում Ռուսաստանից և ում գործունեությունը, ըստ կենտրոնի, սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը: