Իլոն Մասկի 69–ամյա մայրը դարձել է CoverGirl բրենդի դեմքը

16:24 • 30.09.17

69-ամյա մոդել Մեյ Մասկը դարձել է CoverGirl կոսմետիկայի բրենդի դեմքը: Այդ մասին հայտնում է CNN-ը:


«Ես ուրախ եմ հայտնել, որ ես այժմ պաշտոնապես CoverGirl եմ, 69 տարեկանում»,- գրել է Մասկը Twitter-ում: - Գեղեցկություն բոլոր տարիքների համար»:


Մոդելի որդին՝ Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում շնորհավորել է մորը նշանակման կապակցությամբ:


Մեյ Մասկը ծնվել է 1948 թվականին: 21 տարեկանում նա դարձել է «Միս Հարավային Աֆրիկա» գեղեկցության մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից:


Այնուհետև Մեյը երկու բարձրագույն կրթություն է ստացել և 45 տարվա ընթացքում դիետոլոգ է աշխատել: Մի քանի տարի առաջ նա սկսել է նկարահանվել գովազդի և ամսագրերի համար: 2016 թվականին նրա մերկ լուսանկարը հայտնվել է Time ամսագրի շապիկին:

CoverGirl բրենը առաջին անգամ չէ, որ փորձում է մեծացնել իրեն ներկայացնող մոդելների բազմազանությունը: 2016 թվականին բրենդի դեմք է դարձել մոդել Նուրա Աֆիան, ով լուսանկարում հիջաբ է կրում: