Նյու Յորքում ցուցադրել են, թե ինչ տեսք են է ունենալու քաղաքի մետրոն` թվային էկրանների տեղադրումից հետո (տեսանյութ)
Ամերիկյան տրանսպորտային Metropolitan Transportation Authority (MTA) տրանսպորտային ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք են ունենալու Նյու Յորքի մետրոյի վագոնները, կայարանները և ավտոբուսային կանգառները գովազդի հեռարձակման համար թվային էկրանների տեղադրումից հետո, հայտնում է ny.curbed.com-ը:
Տեսանյութը հրապարակվել է MTA-ի YouTube-ի ալիքում:
Նախագիծը քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումների մաս է կազմում: Գնացքներում, ստորգետնյա անցումներում և քաղաքամերձ երկաթուղային ճանապարհների վրա հայտնվելու է մոտ 50 հազար դիսփլեյ: Գովազդից բացի էկրանները ցույց են տալու տրանսպորտի ժամանակացույցը:










