Էլիզաբեթ II-ն արգելել է «Աստղային պատերազմների» նկարահանումներն իրականացնել Վինձորյան այգում

23:15 • 30.09.17

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը թույլ չի տվել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 8-րդ մասի ստեղծողներին նկարահանումներ իրականացնել Բերքշիրի Վինձորյան այգում, որը պատկանում է թագավորական ընտանիքին:

«Մենք չենք նայում աստղային անուններին կամ աստղային ֆիլմերին: «Աստղային պատերազմները» բավականին լայնամասշտաբ ծրագիր է, մեծ վտանգ կար այգու համար», - Life.ru-ն փոխանցում է Միացյալ Թագավորության տիրույթների ներկայացուցիչ Նիք Դեյի խոսքը:

Նա ընդգծել է նաև, որ մերժում է այգու տարածքում նկարահանումներ իրականացնելու մասին 10 խնդրանքից 8–ը, ի դեպ՝ անկախ ֆիլմի բյուջեի և տարածվածության աստիճանից:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ այդ տարածքում իրականացվել են Վինի Թուխի մասին նոր ֆիլմի նկարահանումները: