Սիրիացի մայրն ու դուստր ծննդաբերել են միաժամանակ և երեխաներին անվանակոչել Էրդողանի պատվին

21:09 • 30.09.17

Թուրքիայում սիրիացի մայր ու աղջիկ ծննդաբերել են միևնույն ժամանակ՝ կեսարյան հատման օգնությամբ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 42-ամյա Ֆաթմա Բիրինչին և նրա 21-ամյա դուստր Գեյդ Բիրինչին իրենց երեխաներին լույս աշխարհ են բերել այսօր ավելի վաղ` Քոնիա քաղաքի հիվանդանոցում: Նշվում է, նրանք իրենց հղիության մասին իմացել են նույն շաբաթվա ընթացքում:

Սիրիացի ընտանիքն իրենց հայրենի քաղաքից հեռացել է երեք տարի առաջ՝ փախչելով քաղաքացիական պատերազմի դժվարություններից:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու նորածին տղաներին անվանել են Ռեջեփ և Թայիփ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատվին: