Թրամփն ասել է՝ ով է իր սիրելի մարզիկը

12:34 • 30.09.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալին անվանել է իր սիրելի մարզիկը։ Այդ մասին ամերիկացի առաջնորդն ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հանդիպմանը, հայտնում է Tennis World USA-ն։


«Ինձ դուր է գալիս Ռաֆան։ Նա միշտ ձգտում է հաղթանակի։ Նա հաղթանակող է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Նա նաև ասել է, որ համարում է թենիսիստին «Իսպանիայի ամենամեծ գանձը»։


Ինչպես նշում է հրատարակությունը՝ մինչ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելը Թրամփը հաճախ է այցելել Նադալի մասնակցությամբ US Open-ի հանդիպումներին։


Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն Իսպանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լեզվի սայթաքում էր թույլ տվել ու հայտնվել անհարմար դրության մեջ: Սպիտակ տան բակում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ 71-ամյա Թրամփը նրան «Իսպանիայի նախագահ» էր անվանել:

Իր նոր պաշտոնի մասին լսելուց հետո, Ռախոյը շրջվել ու զարմացած ԱՄՆ նախագահին է նայել: Հայտնի է, որ իր ելույթի ընթացքում Թրամփը Ռախոյին 3 անգամ Իսպանիայի նախագահ է անվանել: