Բարսելոնայի կենտրոնում ոստիկանները հրաժարվել են միջամտել անկախության հանրաքվեին
Բարսելոնայի կենտրոնում գտնվող ընտրատեղամասերից մեկում ոստիկանները հրաժարվել են միջամտել անկախության հանրաքվեին. այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Բարսելոնայի Գարսիա շրջանում հանրաքվեին մասնակցելու նպատակով տեղի դպրոցներից մեկի շենքի դիմաց հավաքված հազարից ավելի քաղաքացիները սպասում էին քվեարկության մեկնարկին, երբ նրանց են մոտեցել երկու իրավապահներ: Ի զարմանս շատերի՝ վերջիններս սակայն չեն կատարել Կատալոնիայի Գերագույն դատարանի որոշմամբ նախատեսված պահանջը՝ փակել բոլոր ընտրատեղամասերն ու արգելակել հանրաքվեի անցկացումը:
Հանրաքվեին միջամտելուց հրաժարված ոստիկաններն արժանացել են բնակիչների ծափողջյուններին:
Նշենք, որ Կատալոնիայի տարածքում անկախության հանրաքվեի անցկացման համար բացվել է 2315 ընտրատեղամաս, հանրաքվեին կարող է մասնակցել շուրջ 5.3 մլն քաղաքացի:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 1-ին:
Մադրիդի իշխանություններն այս հանրաքվեն համարում են հակասահմանադրական և բացարձակ անօրինական:










