Տասը տարում Եգիպտոսի բնակչությունն ավելացել է 22 միլիոնով

06:09 • 01.10.17

Եգիպտոսի բնակչությունը այս տարի հասել է 94,8 միլիոնի, մայրաքաղաք Կահիրեում հայտարարել է Վիճակագրության կենտրոնական պետական կոմիտեի նախագահ Աբու Բաքր ալ Գինդին:

2007 թ. մարդահամարից հետո երկրի բնակիչների թիվը ավելացել է 22 մլն-ով: Վերջին տասնամյակի  ընթացքում բնակչության աճը կազմել է 96.5 տոկոս, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մարդահամարի տվյալներով, Եգիպտոսը համարվում է աշխարհի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող պետությունը, որտեղ ամեն 3-րդ մարդը 15-34 տարեկան է: