Ավստրիայում ուժի մեջ է մտել փարանջայի կրումն արգելող օրենքը

11:44 • 01.10.17

Այսօրվանից Ավստրիայում ուժի մեջ է մտնում փարանջայի կրումն արգելող օրենքը, հաղորդում է kp.ru-ն: Օրենքը տարածվում է նաև բուրկա, նիքաբ կամ դեմքը ծածկող այլ հագուստ կրող քաղաքացիների վրա, Ավստրիայի փողոցներում չի թույլատրվի նաև կրել բժշկական դիմակներ:

Սույն օրենքով Ավստրիայի իշխանությունները ցանկանում են օգնել ինտեգրվել ավստրիական հասարակությանը հատկապես Մերձավոր Արելքից այստեղ եկած ներգաղթյալներին: Ընդ որում՝ իշխանությունները հիշեցնում են, որ ինտեգրացիոն խնդիրների լուծումը կախված է բոլոր քաղաքացիներից՝ ոչ միայն ներգաղթյալներից:

Օրենքի կատարմանը խստագույն կերպով հետևելու է երկրի ներքին գործերի նախարարությունը, օրենքը խախտողները ստիպված կլինեն վճարել 150 եվրո տուգանք: