Մենք պահպանում ենք Փհենյանի հետ բանակցային ուղիները. ԱՄՆ Պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, որ ամերիկյան կողմը բաց է պահում բանակցային ուղիները Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության համար:
«Մենք պահպանում ենք Փհենյանի հետ բանակցային ուղիներն ու սպասում ենք Հս. Կորեայի կողմից պատասխան գործողությունների»,- հայտարարել է պետքարտուղարը՝ Ռիա նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ:










