Սարուխան գյուղի սարերում կորած քաղաքացին գտնվել է

10:11 • 02.10.17

 

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը 1981 թ. ծնված Ա. Ե.-ին գտել են տեղի բնակիչները: