Ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուսումնական ինքնաթիռը
ԱՄՆ ռազմածովային ուժերի T-45C Goshawk ուսումնական ինքնաթիռը՝ երկու հոգուց բաղկացած անձնակազմով, չի վերադարձել բազա ԱՄՆ-ի արևելքում Թենեսի նահանգում ուսումնական թռիչքից հետո: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ, ABC հեռուստաալիքը հաղորդագրություն է հրապարակել կիրակի երեկոյան Թելիկո Փլեյնսի շրջակայքում ռազմական ինքնաթիռի կործանման մասին՝ նշելով, որ ինքնաթիռում ոչ ոք ողջ չի մնացել:
ԱՄՆ ռազմածովային նավատորմը հայտնել է, որ ուսումնասիրում է կործանված ինքնաթիռի մասին հաղորդագրությունը և փորձում պարզել, թե արդյոք կործանված ինքնաթիռը կորած T-45C Goshawk-ն է:










