Ան-148-ի ուղևորը տեսանկարահանել է ինքնաթիռի աջ շարժիչից դուրս եկող կրակը (տեսանյութ)
Տալական-Իրկուտսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռի ուղևորը տեսանկարահանել է օդանավի աջ շարժիչից դուրս եկող կրակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի կադրերը հասանելի են YouTube-ում։ Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ շարժիչում հրդեհ է բռնկվել։
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղևորներին նշանակման վայր են հասցրել պահեստային ինքնաթիռով։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










