Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը մեկնել է Իրան

11:16 • 02.10.17

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մեկնել է Իրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ թուրքական ռազմական գերատեսչությանը հղումով։


Ավելի վաղ Աքարի՝ Իրան սպասվող այցի մասին հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Թեհրան կմեկնի չորեքշաբթի։


Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկու երկրների ԶՈՒ-երի գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն պետական սահմանների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։


Նա նաև կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի հետ։