Կիմ Չեն Ընի եղբոր սպանության գործով կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը (լուսանկարներ)

10:05 • 02.10.17

Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվող 2 կանայք չեն ընդունել իրենց մեղքը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, սպանության գործով դատավարության առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 2-ի առավոտյան՝ Մալայզիայում:

Ինդոնեզիայի 25-ամյա բնակչուհի Սիթի Այսյահն ու Վիետնամի 28-ամյա բնակչուհի Դոն Թի Հունը մեղադրվում են փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում Կիմ Չոն Նամի դեմքին VX թունավոր նյութ շփելու ու դրանով նրան սպանելու համար:

Հայտնի է, որ դատարանի դահլիճ մտնելու ժամանակ կանայք կրել են զրահապատ բաճկոններ: Մեղքի ապացուցման դեպքում նրանք ցմահ ազատազրկման կդատապարտվեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրենց փաստաբանների հետ զրույցում կասկածյալները պատմել են, որ ի սկզբանե չեն իմացել, որ պետք է մարդ սպանեն: Պատվիրատուները նրանց ասել են, որ նրանք պետք է մասնակցեն հեռուստատեսային շոուներից մեկի համար խաղարկային դրվագի:

Նշվում է, որ 2 կնոջից զատ կա ևս 4 կասկածյալ, որոնք դեռևս ազատության մեջ են: Ընդհանուր առմամբ, դատավարություՆը տևելու է մինչև նոյեմբերի 30-ը: Այդ ընթացքում դատարան կկանչվի մոտ 40 վկա:

Հիշեցնենք, որ Կիմ Չոն Նամի սպանությունից հետո Հարավային Կորեայի ու Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարեցին, որ այդ ամենի հետևում կանգնած է հյուսիսկորեական ռեժիմը, ինչը Փհենյանը միանգամից հերքեց:

 

Картинки по запросу Two women plead not guilty to killing North Korean leader's half-brother

Картинки по запросу Two women plead not guilty to killing North Korean leader's half-brother

Картинки по запросу Two women plead not guilty to killing North Korean leader's half-brother

Картинки по запросу killing North Korean leader's half-brother