Հրվ. Կորեայի նախագահը հանդես է եկել ռադիոյով՝ վարորդներին ներկայացնելով ճանապարհներին տիրող իրավիճակը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը զարմացրել է երկրի բնակիչներին՝ հանդես գալով ռադիոյով։ Մասնավորապես՝ նրա խոսքն ուղղված է եղել վարորդներին և ներկայացրել է երկրի ճանապարհներին տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայն «TBS-ռադիոյի» հաղորդագրության, որի եթերում հայտնվել է հարավկորեացի առաջնորդը, առավոտյան ռադիոալիքը միացրած երկրի բնակիչները լսել են նրա ձայնը: Նախագահը ներկայացել է և ասել. «Հոգնած վարորդի համար ամենահուսալի անվտանգության գոտին նրա հանգիստն է: Եթե դուք հոգնել եք, հանգստացեք դրա համար հատկացված վայրում և շարունակեք ճանապարհը»: Նախագահը նաև ողջունել է ավտոբուսների, տաքսիների, գնացքների վարորդներին, օդաչուներին և ծովագնացներին:
Այժմ Հարավային Կորեայում կիլոմետրանոց խցանումներ են առաջացել գերեզմաններ և բարեկամներին հյուր այցելությունների առնչությամբ՝ երկրում նշվող հիշատակի տոնի կապակցությամբ:
Հարավկորեական Yonhap գործակալությունը նշել է, որ ռադիոյի եթերում հանդես գալով՝ Մուն Չժե Ինը ցանկանում էր ցուցադրել ժողովրդին իր մոտ լինելը:










